Խուճուճ Էդոն իր կատարած օրինախախտումների համար խոշոր չափի տուգանք կվճարի (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել Մերսեդես C 550 մակնիշի, 01 ՕՕ 010 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նշված ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որ ավտոմեքենայի վրա եղել են ձայնային ազդանշաններ (,դռիկներե)։ Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Գոռ Բաբայանը, որը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի ԱՊՊԱ–ի ժամկետը եղել է անցած, իսկ համարանիշերը եղել են ոչ թե նշված ավտոմեքենայի, այլ մեկ այլ՝ Կադիլակ մակնիշի ավտոմեքենայի վրա գրանցված ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Կադիլակն էլ գրանցված է Երևան քաղաքի Աթոյան անցուղի 20 շենքի բնակիչ Էդուարդ Մադաթյանի անունով։ Վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է “Խուճուճ Էդո” մականվամբ։
Նշված օրինախախտումների համար Է. Մադաթյանը և Գ. Բաբայանը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով խոշոր չափի գումարով։




Լրահոս