Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ը տեղեկանում է, որ նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 61-ամյա Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, ,Նուբարաշենե ՔԿՀ-ից տեղափոխվել էր “Էրեբունի” բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաններում, “Էրեբունի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:Ռ. Մանուկյանը 2006թ. մարտի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով ( երկու կամ ավելի անձանց սպանություն): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նուբարաշեն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է մահացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ