![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/23//22812.jpg)
Անգլիայի Դուրհամ շրջանում 67-ամյա Բրայան Ուոթսոնը փայտի կտորով հարվածել է եւ սպանել 1,2 մետր երկարություն ունեցող առնետին, որը հայտնվել էր նրա ագարակում: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում: Հնարավոր է՝ թոշակառուին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ կենդանիների հետ դաժան վերաբերվելու մեղադրանքով: Մասնագետների կարծիքով՝ առնետը պատկանում է կրծողների հարավամերիկյան կոյպու տեսակին, այն հայտնի է նաև գետի առնետ անունով: Իրավապահներն այդ մասին իմացան այն բանից հետո, երբ կենդանուն սպանելուց հետո ագարակատիրոջ թոռնուհու ընկերը առնետի լուսանկարը տեղադրեց Twitter-ում: