Facebook-ն առաջ է անցել Bank of America-ից և Coca-Cola-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցցանցի ակցիաների արժեքը մեկ տարում աճել է 81%-ով` ավելացնելով իր հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, որը հասել է 34,5 մլրդ դոլարի:

Facebook-ի կապիտալիզացիան ընկերության պատմության մեջ առաջին անգամ կազմել է 200 մլրդ դոլար: Սեպտեմբերի 8-ին բորսաների փակման պահին նրա ակցիաների արժեքը կազմել է 77,89 դոլար, ինչը նշանակում է, որ աշխարհում ամենախոշոր սոցցանցի կապիտալիզացիան կազմում 201,6 մլրդ դոլար:

Այսպիսով, ընկերությունն առաջ է անցել ԱՄՆ-ում ամենախոշոր բանկը հանդիսացող Bank of America-ից և Coca-Cola-ից, դառնալով 22-րդն աշխարհում ամենախոշորների ցանկում:




Լրահոս