Շվեդիայի ոստիկանության աշխատակիցը խիստ նկատողություն է ստացել այն բանի համար, որ նա ճանապարհային երթևեկության կանոնները խախտած մի ռեստորանի տիրոջից կաշառք է վերցրել՝ աղցանի տեսքով:Հետաքննության տվյալներով՝ 2011-ի սեպտեմբերին ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի ավտոմեքենա, որի վարորդը անվտանգության գոտիներն ամրացրած չի եղել: Ոստիկանը հայտնել է, որ վարորդին տուգանք է սպառնում, այնուհետև պահանջել նրա վարորդական վկայականը: Վարորդը պատասխանել է, որ այն մոռացել է իրեն պատկանող ռեստորանում: Վարորդն առաջարկել է ոստիկանին միասին գնալ հաստատություն և այնտեղից վերցնել փաստաթղթերը: Ոստիկանը օրինազանցին ուղեկցել է մինչև ռեստորան, այնուհետև ասել, որ չի տուգանի, եթե վերջինս իրեն աղցան հյուրասիրի: Գործը փակվել է խիստ նկատողությամբ: Նրան աշխատանքից չեն հեռացնի:
կաշառք` աղցանի տեսքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ