Որտե՞ղ է Վլադիմիր Գասպարյանն անցկացնելու իր ծննդյան օրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ծննդյան 56-րդ տարեդարձն է նշում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, վաղ առավոտից Ոստիկանության պետն աշխատանքի վայրում է և իրականացնում է իր ծառայությունը:

Թե որտեղ է նշելու իր տարեդարձը ոստիկանապետը, և թե ովքեր են հրավիրված տոնական արարողությանը. Ա. Ահարոնյանը դժվարացավ պատասխանել:

Նշենք, որ նախորդ տարի հյուրերի կազմը շատ ներկայացուցչական է եղել` ներկա են եղել Անվտանգության խորհրրդի ողջ կազմը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը: Գեներալ-լեյտենանտի ծննդյան 55-րդ տարեդարձի տոնակատարությունը տեղի էր ունեցել Սևանի ափին», իսկ սովորաբար ոստիկանապետը չի սիրում խնջույքներ կազմակերպել, առավել ևս՝ իր ծննդյան առիթով:

ՀՀ ոստիկանապետի ծննդյան օրվա առթիվ armlur.am-ը ներկայացնում է տեսանյութ, որը թվագրված է 1993թ., և որում Վ. Գասպարյանը հանդես է գալիս ոստիկաններին ուղղված խոսքով:




Լրահոս