Մալազիական «Բոինգ»-ը մասնատվել է օդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում վթարված մալազիական Boeing 777-ը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Այս մասին ասվում է Malaysia Airlines ավիաընկերության՝ օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրող նիդեռլանդական խորհդի նախնական զեկույցում:

Հետաքննության տվյալներով՝ օդանավի բեկորների ցրվածությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռը մասնատվել է դեռևս օդում՝ «մեծ արագությամբ մեծ քանակությամբ օբյեկտների՝ նրան բախվելու պատճառով»:

Փորձագետները հայտարարել են ավիավթարի պատճառների լրացուցիչ հետաքննության անհրաժեշտության մասին:

«Boeing 777»-ի կործանման գործում հայտնվել են հավելյալ ապացույցներ»,- ասվում է փաստաթղթում: Նաև նշվում է, որ զեկույցը հանդիսանում է նախնական. հետաքննության վերջնական արդյունքները կհրապարակվեն օդանավի կործանումից հետո 1 տարվա ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս