Արմավիրում կրակահերթից հայ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու զինված հանցագործ կրակահերթ են բացել Կրասնոդարի մարզի խորովածանոցներից մեկի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Шашлычная № 1 սրճարանում ապրիլի 23-ի գիշերը:Կրասնոդարի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները, երկու անծանոթ տղամարդիկ մտել են սրճարան ու կրակ բացել հաճախորդների վրա, ինչ հետևանքով 5 մարդ ստացել են տարբեր տիպի վնասվածքներ: 26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը ստացած վնասվածքներից ուժեղ արնահոսության հետևանքով մահացել է: Ներկայումս կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են որոնողական աշխատանքներ։ Նախնական տեղեկություններով` հանցագործության կազմակերպիչները Օտրադնոյ ստանիցայի բնակիչներ են, որոնց տուժածներից մեկը գումար է պարտք եղել: 
Հանցագործներին հաջողվել է թաքնվել: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կրասնոդարի մարզի հետաքննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` “Սպանություն և Զենքի անօրինական պահպանություն”։
Ստորև ներկայացնենք տուժածների ցուցակը. 
1. Սահակյան Ա. Ս.,
2. Մերցոյանց Ա. Գ.,
3. Արությունով Ա. Վ.,
4. Ասլանյանց Ա. Ա.։




Լրահոս