“Աշխարհի բնակչության թիվն առաջիկա տարիներին կհասնի ութ միլիարդի, ինչից հետո կսկսի նվազել”,- կարծում է հայտնի բնապահպան, ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսեյ Յաբլոկովը: Ըստ նրա աշխարհի բնակչության թվաքանակի վերաբերյալ ՄԱԿ-ի կանխատեսումը չի իրականանա, չի հասնի 11 միլիարդի: Մադկանց թիվը կնվազի կենսամիջավայրի թուլացման, մթնոլորտ արտանետված քիմիական և ռադիոակտիվ նյութերից թունավորումների հետևանքով:Գիտնական-բնապահպանի խոսքով՝ գենետիկական բեռը կմեծանա: Մարդիկ լույս աշխարհ կգան մուտացիաներով: Արդեն մրցապայքար է սկսվել՝ առողջության վատացման (քաղցկեղ, ալերգիա, պտղի ոչ լիարժեք կազմավորում և այլն) և բուժումը բարելավելու միջև: Գիտնականի կարծիքով՝ 50-70 տարի հետո պատկերը հետևյալը կլինի՝ մարդիկ քիչ կլինեն, իսկ առողջ երեխան կլինի հազվագյուտ երևույթ:
Աշխարհի բնակչությունը կսկսի նվազել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ