Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը մահից առաջ նամակ է թողել:
Ինչ բովանդակություն է ունեցել նամակը, դեռևս պարզել չհաջողվեց:
Տեղեկացնենք, որ Սամվելի ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա հոր` Սերգեյ Հարությունյանի համար անընդհատ շտապ օգնություն են կանչում:
Հիշեցնենք, որ շարքային Սամվել Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է շարքային զինծառայող Վարդան Դավթյանը:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: