«Լյուսին» փիլիսոփայական աստառով ուրախ ֆիլմ է. Լյուկ Բեսսոն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը Մոսկվայում ներկայացրել է «Լյուսի» նոր ֆանտաստիկ ֆիլմը: Նա ներկայացրել այն որպես «փիլիսոփայական աստառով ուրախ ֆիլմ»:

«Հինգերորդ տարրը», «Լեոն», «Նիկիտա», «Տաքսի» ֆիլմերի հեղինակը լրագրողներին է ներկայացել վերնաշապիկով, որի վրա գրված էր «Lucy»: Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին (դերակատար՝ Սկարլետ Յոհանսոն), որի կյանքը կտրուկ փոխվում է անծանոթի հետ հանդիպումից հետո (դերակատար՝ Մորգան Ֆրիման):

Ամերկայում ցուցադրումներից ֆիլմն արդեն հավաքել է 120 մլն դոլար՝ դառնալով ռեժիսորի ամենապահանջված ստեղծագործությունը:

«Աշխարհը ղեկավարում են կանայք: Ես ուղղակի փորձում եմ լավ դերեր ստեղծել տղամարդկանց և կանանց մասին: 1980-ականներին բոլոր ֆիլմերը տղամարդկանց մասին էին: շատ մկաններ կային, իսկ կինն ուղղակի նստում էր և ասում. «Իսկ դու ե՞րբ կվերադառնաս»: Ինձ հետաքրքիր է տղամարդկանց թուլության և կանանց ուժի թեման»,- ասել է Լյուկ Բեսսոնը:




Լրահոս