Armenian text to speach

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԿԱՇԱՌՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Թեեւ վաղուց  մեկանարկած քարոզաշավի ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում ՀՀ քաղաքացիներին համոզելու, որ իրենք ամենալավն են, այնուամենայնիվ, հասարակության շրջանում  գրեթե բոլոր  քաղաքական ուժերը վստահություն չունեն: Ինչու է այս իրավիճակը ստեղծվել եւ ինչ են անում քաղաքական ուժերը հասարակության  վստահությունը  բարձրացնելու հարցում: Հարցը armlur.am-ի հետ զրույցում պարզաբանեց Աժ  պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության անդամ  Անահիտ  Բախշյանը. “Մենք  նոր չենք ինչ-որ բան անում  հասարակության  վստահությունը  շահելու  համար, 5  տարի  շարունակ   մենք  ծառայել  ենք հասարակությանը, միշտ եղել ենք ժողովրդի կողքին: Հասարակությունը շատ լավ գիտի, որ կուսակցությունը ոնց է աշխատել: “Ժառանգությունն” այնտեղ է, որտեղ ոստիկանների   ծեծ  ու  ջարդ  կա, էկոլոգիական խնդիր, կրթության, աշխատավարձերի չտրամադրման, առողջապահության  ոլորտում  թերացման հարց կա” ,-ընդգծում է Ժառանգության ներկայացուցիչը: Հասարակությունն, ըստ     Անահիտ   Բախշյանի, չի կասկածում, որ “Ժառանգությունը”  ծառայում է իրենց բայց ցավոք նույն  հասարակությունը երբեմն  կաշառվում  է:



Լրահոս