90-ամյա լեսբուհիներն օրինականացրել են իրենց՝ 72 տարվա հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զառամյալ ամերիկուհիների պսակադրությունը տեղի է ունեցել Այովա նահանգի այսպես կոչված «Քրիստոսի Առաջին եկեղեցում»:

Նորապսակներն արարողությանը մասնակցել են՝ անվասայլակներին նստած: Նրանց շնորհավորելու էին եկել մտերիմներն ու ընտանիքի անդամները:

Վիվյեն Բոյակը և Ալիսա Դյուբսը ծանոթացել են Յելում և տեղափոխվել Այովա նահանգի Դևենպորտ քաղաք 1947թ.-ին: Վիվյենը ցածր դասարանների ուսուցչուհի է աշխատել, իսկ նրա ընկերուհի Ալիսան 13 տարի աշխատել է The Times and Democrat թերթում որպես հաշվապահ, այնուհետև տեղափոխվել Alter Corporatin, ուր աշխատել է ևս 25 տարի: Մտերմության շրջանում կանայք այցելել են ամերիկյան 50 նահանգները, ինչպես նաև եղել Կանադայի բոլոր նահանգներում, երկու անգամ էլ՝ Անգլիայում:
Կանայք միասին են եղել 73 տարի, իսկ հարաբերությունները որոշել են օրինականացնել, երբ նրանցից յուրաքանչյուրն իննսունն անց է:

42fc4702b7d8b8a1a0d861b25e7fcada




Լրահոս