ՀԱԿ թեկնածուի ներկայացուցչի դիմումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ այսօր` ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության է առել պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի կողմից 20.04.2012 թ. ներկայացված դիմումը, համաձայն որի` թեկնածու Սամվել Ֆարմանյանի կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտում:Հանձնաժողովը մերժել է դիմումը, քանի որ դիմումատուն չէր տարբերակել համապետական և ոչ համապետական ընտրակարգերի վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված մասնավորեցումները:




Լրահոս