Երևանի կանգառները կահավորվում են ռետինե ուղորդիչներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթևեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոց­նե­րում  ընթանում են ռետինե ուղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխա­տանքները։ Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղորդիչներով։

Ուղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից  հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները: Զուգահեռաբար կիրականացվեն նաև համապատասխան գծանշման աշխատանքները։




Լրահոս