ՀՅԴ-ն հաշվիչ հանձնաժողովում անդամ չի ունենա. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հաշվիչ հանձնաժողովի կազմում անդամ չի ունենա: Այս մասին այսօր նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ նիստում, երբ հաշվիչ հանձնաժողովի կազմի հարցն էին քննարկում,  Հայ Ազգային Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն ամբիոնից հայտարարեցին, թե հանձնաժողովի կազմում անդամ չեն ունենալու:

Քառյակ կազմող ՀՅԴ-ի կողմից ոչ մի արձագանք չհնչեց, ինչն էլ առիթ տվեց մտածելու, որ ՀՅԴ-ն չի հրաժարվել հանձնաժողովում անդամ ունենալու հնարավորությունից:

Սակայն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն, ինչպես և ոչ իշխանական մյուս ուժերը նույնպես հրաժարվել է հանձնաժողովում անդամ ունենալուց: Նրա խոսքով՝ պարտադիր չէր դրա մասին բարձրաձայն հայտարարելը, քանի որ այդ հարցում ՀՅԴ-ն դեռ վաղուց հայտնել էր իր դիրքորոշումը:




Լրահոս