Թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը երեկ դիմել են թիվ 7 ԸԸՀ և պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: Ստորեւ ներկայացնում ենք դիմում-բողոքը:
“2012-ի ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ, եւ տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող “Փարվանա” ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում: Այս փաստը ապացուցող հրապարակումներ կան “Ժողովուրդ” եւ”Հայկական ժամանակ” օրաթերթերի ապրիլի 20-ի համարում (հրապարակումները կցվում ենև “Ժողովուրդ”, էջ 5, “Շնորհավորական բացի՞կ, թե՞ ընտրակաշառք”, “Հայկական ժամանակ” էջ 6, “Կաշառք չէ, բա ի՞նչ է”): “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցի հետ զրույցում Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հաստատել է փաստերը:ՀՀ Ընտրական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. “Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները”:Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է . ,Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: (…) Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարանև թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ցուցակի ընտրական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:ե
Օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է. “Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվումևդատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները”:
Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը կատարել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որ հնարավոր չէ վերացնել եւ որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
Պահանջում ենք ղեկավարվել ԸՕ 119 հոդվածով եւ դիմել դատարան թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար”,- ասված է դիմումում։