Ռուսաստանի՝ պետական վերահսկողություն իրականացնող վարչությունը Մերձմոսկվայում գործող «Մակդոնալդս» արագ սննդի ցանցին տուգանել է ընդհանուր առմամբ 500 հազար ռուբլով: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Տատյանա Վիտուշևան:
Նրա խոսքով՝ Մոսկվայի մարզի 90 «Մակդոնալդսից» ստուգվել է 45-ը: Հայտնաբերվել է 27 խախտում, մասնավորապես՝ աղբի բազմաթիվ կուտակումներ, չաշխատող լապտեր և աղբամանների բացակայություն: Մոտ ժամանակներս կստուգվեն մարզի բոլոր «Մակդոնալդսները»,-հավելել է Վիտուշևան:
Ռուսաստանում անցկացվում են «Մակդոնալդս» ցանցի ռեստորանների զանգվածային ստուգումներ: Արդյունքում՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է 7 ռեստորանի գործունեությունը Մոսկվայում, Եկատերինբուրգում, Սերպուշովոյում և Սոչիում. տեղեկացնում է «Դոժդ» հեռուստաալիքը: