ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ պաղպաղակի օգտագործումը նպաստում է ուժեղ գլխացավի առաջացմանը:Պատճառն այն է, որ պաղպաղակ կամ որևէ սառը ըմպելիք օգտագործելիս լուրջ փոփոխություններ են տեղի ունենում դեպի ուղեղի արյան շրջանառության մեջ:Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 13 մարդ, ում առաջարկվել է շատ սառը ջուր խմել: Պարզվել է, որ գլխացավի առաջացումը պայմանավորված է ուղեղի առաջնային զարկերակում արյան հոսքի կտրուկ բարձրացման հետ, ինչն էլ հանգեցնում է գլխացավի առաջացմանը: Իսկ արյան կտրուկ հոսքի դադարեցման հետ մեկտեղ վերանում է նաև գլխացավը:
Պաղպաղակը` գլխացավի պատճառ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ