Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին որոշել է «հումանիտար օգնություն» տրամադրել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, որպեսզի վերջինս կարողանա գոյատևել ցուրտ ձմռան պայմաններում:
Պատգամավորը ծանրոցի մեջ է դրել նաև կրակ այրելու համար անհրաժեշտ հեղուկ, լուցկի և մանղալ. տեղեկացնում է lifenews.ru-ն:
«Ես Կիև կուղարկեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի այս ձմռանը ուկրաինացի քաղաքական գործիչներին: Հիմա Յացենյուկը հաստատ չի սառչի», – համոզված է Ժիրինովսկին:
Ենթադրվում էր, որ Ուկրաինայի վարչապետը փոստով նաև եղջերուի մորթուց պատրաստված տաք կոշիկ կստանա, սակայն վերջին պահին Ժիրինովսկին փոշմանել է: «Կոշիկները շատ լավն են, ավելի լավ է՝ դրանք ինքս հագնեմ: Իսկ Արսենի Յացենյուկին ռետինե կալոշներ կուղարկեմ: Դա այն «եվրոպական ընտրությունն» է, որի օգտին նա հանդես է գալիս», – հայտարարել է քաղաքական գործիչը: