Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էր Armlur.am-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրաժարվել է ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Եվ եթե խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածուին չառաջադրի, ապա էթիկայի հանձնաժողովի նախագահ կդառնա ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը:

Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ և պարզեց, որ Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրելու: Այսպիսով` հանձնաժողովի նախագահ կընտրվի ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը:

Aravot.am-ը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, էթիկայի հանձնաժողովի նախագահ կդառնա Արփինե Հովհաննիսյանը:




Լրահոս