Մերձմոսկվայում հայտնաբերվել է պարանոցը կտրված մարմին: Վլադիմիր Ցեբոևին գտել են իր մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա:
Հանցագործությունը կատարվել է առանձնահատուկ դաժանությամբ: Բացի այն, որ կտրել էին 33-ամյա մոսկվացու պարանոցը, նրա մարմնի վրա բազմաթիվ վերքեր են հայտնաբերվել: Այդուհանդերձ, հետաքննությունը չի կապում այս սպանությունը վարորդների քիլերների բանդայի գործունեության հետ, որին զոհ են դարձել արդեն 14 վարորդներ:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ:
Մոսկվայի և Մերձմոսկվայի ոստիկանությունn արդեն մի քանի ամիս է` փնտրում է վարորդներին վերացնող բանդայի ներկայացուցիչներին: Իրավապահները բանդան անվանում են «ԳՏԱ» (GTA): Հանրահայտ համակարգչային խաղի հետ համեմատությունը բավականին տեղին է, քանի որ հանցագործները սպանությունները կատարում են իրենց հաճույքի համար: Զոհերի փողերը, թանկարժեք իրերն ու ավտոմեքենաները նրանց չեն հետաքրքրում:
Այս գործում իրավապահները մի փոքր առաջընթաց են գրանցել: Բանդայի անդամներին փնտրում են զոհերից մեկից գողացված iPad-ի ազդանշանով: Բացի այդ, հետաքննութոյւն արդեն կազմել է կասկածյալներից մեկի ֆոտոռոբոտը և նրա հոգեբանական նկարագիրը: