Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ եւ Մարալիկ համայնքներ: Մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: «Ժողովուրդ»-ին Արթիկից հայտնեցին, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր «Հայէլցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի՝ իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ` առավոտյան, հանդիպել էր ԱԺ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը: Թեեւ վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որեւէ առնչություն չունեն: Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, «լույսերը տվել են»: Տեղեկացանք, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել:
ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ` ԲՀԿ-Ի ՊԱՏՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ