Այսօր գեղեցկության միջազգային օրն է: Ճիշտ է` մեր ժամանակներում մարդիկ դժվարությամբ են գեղեցիկի սահմանը գծում, բայց և հոգևոր արժեքների հանդեպ վերաբերմունքը արժանիորեն վերականգնվելու միտում ունի:
Այդ իսկ պատճառով էլ Armlur.am–ի զրուցակիցները ճիշտ է յուրովի ու երբեմն էլ տարբեր եզրահանգումներով, այսուհանդերձ սահմանեցին հոգու և մարմնի գեղեցկության եզրերը: Շատերն, իհարկե, ներդաշնակության կողմնակից են և գտնում են, որ առանց հոգու գեղեցկության արտաքին գեղեցկությունը ոչինչ է, իսկ արտաքին գեղեցկությունը զարդարում է մարդու հոգին: Շատերն էլ վերհիշեցին այն հին ճշմարտությունը, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: