Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում եւս Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա:
Այնուհետեւ վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում տարբեր բնագավառներում Էդուարդո էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկայում նախատեսվող նախագծերը: