Արսեն Բաբայանը՝ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Գոհար Պողոսյանը, ով նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:

Նշենք, որ Արսեն Բաբայանը 2012թ-ից զբաղեցնում էր  ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետնի պաշտոնը:

Հավելենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը հերքել էր նշանակման մասին ինֆորմացիան: «Ի՞նչ տեղափոխության մասին է խոսքը: Ես ունեմ իմ պաշտոնը և տեղյակ չեմ, որ նման փոփոխություններ են սպասվում»,-նշել էր նա:




Լրահոս