Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում հետաքրքիր պատկեր է ստեղծվել: ԲՀԿ-ական թեկնածու Մուշեղ Պետոյանը` Թուրինջիչը, կարողացել է իր շուրջ համախմբել Արթիկի քրեական տարրերին: Նրա օգտին աշխատողները տարբեր քրեական հեղինակություններ են: Իսկ ահա ՀՀԿ-ական թեկնածու Մխիթար Վարագյանի շուրջ համախմբվել են իշխանական-վարչական լծակներին տիրապետողները: Սա ուշագրավ է այն առումով, որ գրեթե բոլոր մարզերում «կրիմինալը» սերտաճել է ՀՀԿ-ի հետ: Բայց Արթիկում, փաստորեն, այլ բարքեր են: Քրեական շրջապատի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուշեղ Պետոյանից: Նրա նախընտրական շտաբից հերքեցին այս լուրերը՝ ասելով. «Մուշեղ Պետոյանին աջակցում են հասարակության լայն շրջանակներ, եւ նրանց մեջ կրիմինալ տարր չկա: Ենթադրում եմ, որ նման խոսակցությունների առիթ կարող էր լինել այն փաստը, որ պարոն Պետոյանն իր հարուստ կենսագրության ընթացքում ձեռք է բերել մեծ շրջապատ եւ վայելում է շատերի հարգանքը, սակայն դա ոչ մի դեպքում չի կարելի անվանել կրիմինալ կապեր կամ կրիմինալի աջակցություն»:
ՆԱԵՎ «ԿՐԻՄԻՆԱԼԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ