5 տարի առաջ չէի պատկերացնի, որ «Չելսի»-ում կխաղամ. Ֆաբրեգաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ից անգլիական ակումբ տեղափոխությունն առանց դժվարությունների է անցել:

«Եթե ինձ հինգ տարի առաջ ասեին, որ ես պետք է Մոուրինյոյի գլխավորությամբ խաղամ «Չելսի»-ի կազմում, ես չէի հավատա, բայց ժամանակը չի մնում իր տեղում:

Կատալոնական ակումբից հեռանալու մասին սկսել եմ մտածել Իսպանիայի գավաթից հետո: Ես հասկացա, որ ինձ փոփոխություններ են անհրաժեշտ: Սպորտային տնօրենի հետ զրույցից հետո հասկացա, որ հեռանալն ամենաճիշտ որոշումը կլինի:

«Չելսի»-ի առաջարկն ինձ հնարավորություն էր ընձեռում կրկին վերադառնալ Լոնդոն, որտեղ ես իմ լավագույն խաղն եմ ցուցադրել: Ես խոսեցի Մոուրինյոյի հետ, և նա ասաց այն, ինչ ցանկանում էի լսել», – ընդգծել է իսպանացին:




Լրահոս