Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

18 մայիսի 1977 թ., Սյունիքի մարզ, ք. Քաջարան

Կրթություն

1994-1999 թթ. – Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում

1999- 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն

1999 թ. – «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ

2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ

2003-2004 թթ. – «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն

2004-2007 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)

2007-2012 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)

2012 թ. մայիսի 6 – ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից

2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ

2014թ. սեպտեմբերի 9-ից՝ – Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս