ԸՆԴԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաքսու վարորդ ներկայացած քաղաքացին, զանգահարելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հետաքրքիր տեղեկություն հայտնեց: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին ընկել են դռնեդուռ եւ վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա փակցնել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» դրոշները: Եւ երբ վարորդները հրաժարվում են` ասելով, թե «մեր ինչին են պետք» դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար «լուրջ փաստարկ» են բերում, այն է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀԿ դրոշները տեսնելով, չեն կանգնեցնի մեքենան ու աչքաթող կանեն ցանկացած խախտում: «Ես վատ եմ զգում, որ մեր վարորդները խախտումներ անելու եւ  փողոցներում իրենց ուզած ձեւովմեքենա վարելու համար ՀՀԿ դրոշ են դնում ապակիների վրա: Ամոթ է»,-ասաց մեզ զանգահարած քաղաքացին:




Լրահոս