Հայաստանի հավաքականի շնորհիվ եմ հրավիրվել «Դինամո». Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատասխանել է Sportsdaily-ի հարցերին:

Նրա խոսքով, երիտասարդ թիմակիցների շրջանում գտնվելու շնորհիվ իրեն հաջողվել է պահպանել հրաշալի մարզավիճակ: «Ես հպարտ եմ այն հանգամանքով, որ խաղում եմ այդքան ուժեղ և բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք կան «Դինամո»-ում», – նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե շատ երիտասարդ խաղացողներ արդեն ավարտել են կարիերան, իսկ նա՝ ոչ, Բերեզովսկին նշել է. «Դարպասապահների խաղալու շրջանն ի սկզբանե երկար է: Շատ օրինակներ կան, երբ դարպասապահները հիանալի մարզավիճակով խաղացել են նաև 40 տարեկանից հետո»:

Իսկ այն հարցին, թե որտեղից է ուժ գտնում Հայաստանի հավաքականի խաղերին մասնակցելու համար, Բերեզովսկին նշել է. «Ես շատ եմ պարտական Հայաստանի հավաքականին: Բանն այն է, որ հենց հավաքականի շնորհիվ իմ անունն անընդհատ շրջանառվում էր, և հենց այդ պատճառով էլ ինձ «Դինամո» կանչեցին: Այնպես որ, դեռ կլինեմ հավաքականում այնքան, որքան անհրաժեշտ կլինեմ»:




Լրահոս