Արարատում գյուղացիները սահմանախախտ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը և Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան խոտհարքի ժամանակ Սուրենավան և Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի և հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, սահմանախախտի ազգությունը և անունը չի հրապարակվում` գաղտնիության սկզբունքներից ելնելով:

Հինգշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Արարատ գյուղում սահմանապահ ուղեկալի հրամանատարական կազմը, ինչպես նաև` ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցները Արարատ գյուղի խիզախներին հանդիսավոր պայմաններում կներկայացնեն խրախուսանքի:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս