Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկություննը: 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց: Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որը կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ: