««Օրինաց երկիր» կուսակցությունն իր բնավորությամբ անհանգիստ քաղաքական ուժ է»:
Դե իհարկե, անհանգստանալու առիթ ՕԵԿ-ն ամեն ընտրությունից առաջ է ունեցել: Այնքան, որ նշված հատկանիշն արդեն բնավորության գիծ է դարձել: Նրան միշտ դժվարությամբ է հաջողվել ընտրական հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել: Այս ընտրություններից առաջ իրավիճակն ավելի է բարդացել, եւ «Օրինաց երկիր»-ը ստիպված բացել է ոչ միայն փողի քսակը, այլեւ կուսակցական մառանը: Քաղուժերը սովորաբար շռայլ չեն լինում, բայց այս եւ ուրիշ շատ դեպքերում նրանք անհանգստությունից ձեռքի տակ ընկած ամեն ինչ աջ ու ձախ բաժանում են` հանուն նպատակի ոչինչ չխնայելով: Մանդատի պայքար է: