«Ես ուզում եմ՝ մի հատ սիրելի լրագրողները նկարելուց հեռախոսը ճիշտ նկարեն, որ ավել-պակաս ինֆորմացիա չտան: Հեռախոսը նկարելով՝ առանց անհարմար զգալու պատվեր կատարել չի կարելի»:
ԲՀԿ նախագահ «Գագիկ հրացանակիրն» օր օրի ավելի անհասկանալի պահվածք է դրսեւորում: Մեջքին խփելով «Կոլտ» տեսակի ատրճանակը՝ ստում է, թե «Վերտու» հեռախոս է, ու դեռ մի բան էլ մեղադրում է լրագրողներին` պատվեր կատարելու մեջ: Իհարկե, ԲՀԿ-ում գուցե կան պատվեր կատարող գործիչներ` անկախ նրանց զբաղեցրած դիրքից, բայց ով, ով, լրագրողները հաստատ մեղավոր չեն, որ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման է գնացել զինված: Սակայն առավել զվարճալի էր այն, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը եւս հայտարարեց, թե Ծառուկյանի գոտու տակ զենք էր: Հիմա ո՞ւմ հավատանք, ո՞ւմ վստահենք եւ ումի՞ց պահանջենք` չստել: