Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղի համար արդեն վաճառել է 69 051 տոմս, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Տանտերերին կսատարեն 65.851 երկրպագու: Իր հերթին, խաղին ներկա կլինի անգլիական ակումբի մոտ 3200 երկրպագու: Նշենք, որ հանդիպումը կկայանա սեպտեբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 22:45 :