Երեկ տեղի ունեցած Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտեց մեր հաղթանակով, հայտնում է ՀՖՖ-ն:
Աղվան Պապիկյանը 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Անտոն Սարոկան հավասարեցրեց 72-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1: 90-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը խփեց հաղթական գոլը, և Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: