Ռաբիոն ՊՍԺ-ից 300 հազար եվրո է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ակումբի հետ վերսկսել է նոր պայմանագրի պայմանների քննարկումը:

Ինչպես հայտնում է France Football-ը, 19-ամյա ֆրանսիացին փարիզեցիներից պահանջում է շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ: Աղբյուրի հավաստմամբ՝ ՊՍԺ-ն պատրաստ է Ռաբիոյին առաջարկել 250 հազարից ոչ ավել:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի հետ պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, և ավելի վաղ նա հրաժարվել էր բանակցություններ սկսել՝ նոր ակումբ տեղափոխվելու հույսով: Նրա հանդեպ հետաքրքրություն էին ցուցաբերել անգլիական և իտալական թոփ-ակումբները:




Լրահոս