ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար Միշել Դ՛Հուգն առաջարկել է խաղերի ժամանակ մտցնել 3 րոպեանոց ընդմիջումներ այն դեպքում, եթե խաղացողի մոտ կա ուղեղի ցնցումի վտանգ, տեղեկացնում է Bild-ը:
Դ՛Հուգը ծրագրում է պաշտոնական համաձայնություն ստանալ ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից: Նրա խոսքով, խաղացողը, ով գլխի վնասվածք է ստացել, կարող է մրցավարին խնդրել երեք րոպեով դադարեցնել խաղը:
Ընդ որում՝ մրցավարն իրավունք ունի ֆուտբոլիստին ետ թողնել միայն այն դեպքում, եթե համաձայնություն կտա ակումբի գլխավոր բժիշկը: