«Յուվենտուս»-ի բժիշկները հաստատել են, որ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը թուրինյան ակումբի մարզաբազա է վերադարձել ծնկի վնասվածքով, հայտնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել անցյալ մրցաշրջանի վերջնամասում, բայց հասցրել էր վերականգնվել և հանդես գալ ԱԱ-2014-ում:
Մոտ ժամանակներս Վիդալը մանրամասն բուժզննում կանցնի, որի շնորհիվ էլ վերականգնման կուրս կմշակվի: