Հավաքականում միշտ ուրախ տրամադրություն է տիրելու. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Էկվադորի դեմ ընկերական խաղից առաջ հայտարարել է, որ հավաքականը լավ ոգով է տրամադրված խաղին: Բրազիլացիների ավագն ընդգծել է, որ բոլոր ֆուտբոլիստները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա՝ հերքելով այն լուրերը, թե վերջիններս հուսալքված վիճակում են գտնվում:

«Ընդհակառակը, մեր թիմում միշտ ուրախ տրամադրություն է տիրելու: Անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունեցել, ես միշտ ինձ երջանիկ մարդ եմ զգալու: Այդպիսի տրամադրվածությունը միշտ օգնում է աշխատանքին», – նշել է Նեյմարը:




Լրահոս