«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կելինին, ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով բաց կթողնի թուրինյան ակումբի առաջիկա երկու խաղերը: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, 30-ամյա ֆուտբոլիստին կրկին անհանգստացնում է մկանների վնասվածքը:
Հիշեցնենք, որ Կելինին չի մասնակցի Եվրո-2016-ի շրջանակում կայանալիք Իտալիայի հավաքականի խաղերին:
Մոտ ժամանակներս նա կանցնի բժշկական հետազոտություն, որպեսզի հստակեցվեն վերականգնման ժամկետները: