Երեկ` ժամը 14:00-ի սահմաններում, Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել 1991թ. ծնված Սուսաննա Սլավիկի Սարգսյանը: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ինքնասպանություն գործածը Եղեգնաձորի Շատին համայնքից է: Պատճառներն առայժմ անհայտ են, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, աղջիկը տանից դուրս գալուց առաջ հարազատներին ասել է, որ գնում է հագուստ գնելու: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանը: «Նա ստեղծող, աշխատող ընտանիքից էր: Պրյանիկի արտադրամասում էր աշխատում: Ասում էին, որ նշանվել էր, բայց ճշտեցի` նշանված չէ: Գյուղից մի անասնապահի հետ պետք է նշանվեր: Գյուղում նրա մասին այնքան էլ վատ կարծիքի չեն եղել»,-տեղեկացրեց նա` հավելելով, որ երեկ Սուսաննայի հանգստյան օրն է եղել: Թեեւ շրջանառվող վարկածներից մեկն այն էր, որ ինքնասպան եղածն աղանդավոր էր, այնուամենայնիվ, գյուղապետը բացառեց Սուսաննայի աղանդավոր լինելը:
ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ շրջանառվող վարկածներից մեկի` մահացածը նախկինում մեկ ուրիշ տղայի է սիրել, իսկ անասնապահի հետ նոր է հանդիպել, մեկ ամսվա պատմություն է եղել: Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ