«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն եւ տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգեւատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ վրդովված են այս մեդալներից: Կենտրոնն իրականում անմխիթար վիճակում է, եւ Հայրո Միխայլովիչը հպարտանալու ոչինչ չունի: Կառավարության մեր աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: