Արմավիրի մարզում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկունքի երիտասարդ բնակչուհի Նվարդին հարազատները հայտնաբերել են տանը՝ անկողնում՝ մահացած վիճակում: Մինչ հարազատները կտարակուսեին, թե ինչն է եղել Նվարդի մահվան պատճառը, նրանցից մեկը աղջկա անկողնու մոտ նկատել է հեղուկով լի մի շիշ: Ավելի ուշ պարզվել է, որ ապակյա տարայի մեջ թույն է եղել: Ըստ ամենայնի, Նվարդը թույն խմելով է ինքնասպան եղել, քանի որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Իսկ թե ինչը կարող էր երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառ դառնալ, հարազատների համար այդպես էլ անհասկանալի է մնացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս