«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Ըստ այդմ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան հատուկ բաժնի պետ է, Կենտրոնի հարկային տեսչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է, եւ ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին վիճաբանել են ակումբի սեփականատիրոջ հետ այն բանի համար, որ թեեւ իրենք ակումբը փակել են տվել, սակայն նախկին ոստիկան սեփականատերը ընկերոջ հետ ընթրելիս է եղել այնտեղ: Հարկային ծառայողները հաց ուտելու պահին հարձակվել ու ծեծել են նախկին ոստիկանին, ով էլ իր ընկերների հետ խիստ «դաստիարակել» է վերնաշապիկներն արձակած ու ձողի մոտ գրեթե պարային շարժումներ անող պաշտոնյաներին: «Ժողովուրդ» -ը տեղեկացավ, որ իրավիճակը կարողացել է փրկել Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Սուրենը, ով մի կերպ բացել է «Շառլոտ» -ի դուռը եւ օգնություն խնդրել ոստիկաններից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: