«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջիկայում մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից։ Որպես պատճառ նա նշել է գերծանրաբեռնվածությունը. «Ես նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ, ու մենք հիմա էլ, առաջիկայում էլ, ունենք նախագծեր ու փաթեթներ, որոնք ծավալուն են ու մասնագիտական առումով պահանջում են նստել, կարդալ, ժամանակ ծախսել»։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում շրջանառվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը, ով չի թաքցրել հանձնաժողովի նախագահ դառնալու իր ցանկությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: