ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Billa սուպերմարկետների ցանցի հիմնադիր, 94-ամյա ավստրիացի միլիարդատեր Կարլ Վլաշեկը հայտարարել է 5-րդ անգամ ամուսնանալու մտադրության մասին»,-հայտնում է actualno.com-ը: Ընտրյալը` Ռիկի Շենկը, հրաժարվել է հայտնել իր տարիքը: Հարսանիքը տեղի կունենա առաջիկա մի քանի օրերին: Միլիարդատերը նաեւ հայտնել է, որ ցանկանում է երեխա ունենալ, իսկ նրա ընտրյալը շտապել է նրան հիասթափեցնել` ասելով, որ ինքն արդեն դուրս է եկել երեխա ունենա տարիքից: Նշենք, որ Կարլ Վլաշեկը նախկին ամուսնություններից 4 երեխա ունի: Forbes-ի տվյալներով` Կարլ Վլաշեկի կարողությունը գնահատվում է 4,4 միլիարդ եվրո:




Լրահոս