«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 7 տարի առաջ սպանություն կատարած Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին` Սմբատը, ոստիկանության աշխատակիցների կողմից երեկ երեկոյան հայտնաբերվել եւ կալանավորվել է: Հիշեցնենք, որ Սմբատը 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանին դանակի 5 հարվածով սպանել էր ու հորեղբոր միջնորդությամբ փախել երկրից: Իսկ Սմբատի հայրը` Կորյուն Գրիգորյանը, ավելի վաղ armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման որդի չունի, իր միակ որդին ամուսնացած է եւ ապրում է Աբովյանում: Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում էին պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը, որի նկատմամբ անգամ հետախուզում չէր հայտարարվում: «Կամոն գյուղապետ էր, ձեռքը խփում էր դրա ուսին ու ասում էր` չվախենաս, ձեռքդ ոնց կտրում ա, կտրի, ինչ անես, տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց: Ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ»,-armlur.am-ի հետ զրույցում ասել էր սպանված Սերյոժայի հայրը՝ Վահան Մկրտչյանը՝ հայտնելով, որ երկար բողոքելուց հետո միայն այս տարվա մարտի 8-ին Սմբատի նկատմամբ հետախուզում հայտարարվեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: