Օբամայի սկսած պայքարը կշարունակի ԱՄՆ հաջորդ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ամերիկյան ռազմաօդային ուժերի օպերացիայի շրջանակներում պատրաստ է Սիրիայի դեմ օդային հարվածներ հասցնելու հրաման տալ: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին:

Բ. Օբաման հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը: Օբաման նախատեսում է երկարաժամկետ օպերացիայի անցկացում, որն ավելի բարդ է, քան «Ալ Ղաիդայի» դեմ Յեմենում և Պակիստանում իրականացվածը:

Ավելի վաղ New York Times-ը տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը կարող է տևել երեք տարի: Պարբերականի տեղեկություններով, իսլամական ծայրահեղականների դեմ պայքարը նախատեսվում է իրականացնել երեք փուլերով:
Առաջին փուլն արդեն սկսվել է: Երկրորդ կսկսվի այն բանից հետո, երբ Իրաքում նոր, ավելի կայուն կառավարություն կձևավորվի: Այն ուղղված կլինի իրաքյան և քրդական զինված ուժերի պատրաստմանը և զինվորական համազգեստով ապահովմանը: Երրորդ և ամենաքաղաքական փուլը, որը նախատեսում է գրոհայինների բանակի և Սիրիայում նրանց ապաստարանի ոչնչացումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի ԱՄՆ հաջորդ վարչակազմի կողմից՝ Օբամայի հեռանալուց հետո: Պենտագոնում նշում են, որ այս գործողությունները կտևեն առնվազն 36 ամիս:




Լրահոս